ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Սպասում եք, որ Նիկո՞լը «խնդրի» ձեզ SMS-ով...

Սպասում եք, որ Նիկո՞լը «խնդրի» ձեզ SMS-ով...
25.11.2024 | 06:55

Այս կադրային «ռակիրովկաներն» ու աննպատակ, ոչինչ չտվող և աչքերին թոզ փչող, բարեփոխության իմիտացիա ստեղծող ազատումները, վատիկանյան վոյաժները, պաշտոնյաների թմրամոլային «բացահայտումները» և կանխատեսելի այլ շոուները կարևոր և լուրջ խնդիրներից շեղելու և ուղեղային մշակումների նպատակ ունեն, ուստի սպասեք վտանգավոր և իրենց բնորոշ նոր գործողությունների:

«Ընդդիմադիր» պատգամավորնե՞ր, դուք դեռ չե՞ք շպրտել ձեր մանդատները...

Հա՛, սպասում եք, որ Նիկո՞լը «խնդրի» ձեզ SMS-ով...

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2410

Մեկնաբանություններ