BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՈՒշ է, պարոն Դուգին, արդեն չափազանց ուշ է

ՈՒշ է, պարոն Դուգին, արդեն չափազանց ուշ է
12.12.2024 | 07:56

Ռուսական մի փիլիսոփա կա, ում մասին երբեմն խոսում եմ` Ալեքսանդր Դուգին։ Այս Դուգինը տխրահռչակ Նեո եվրասիականության տեսության հիմնադիրներից է, ով քարոզում էր Ռուսաստանի և թյուրքական աշխարհի դաշինքը ընդդեմ Արևմուտքի։ Ասել, որ Դուգինի քարոզները ազդեցություն չունեն կամ չեն գործել Ռուսաստանի կառավարող շրջանակների վրա, հիմնավորապես անհիմն է։ Ավելին` ժամանակին, երբ ակտիվ քննարկվում էր պան-սլավոնիզմը որպես ռուսական պետության առաքելություն, հանկարծ դարձավ ոչ ակտուալ։

Հիմա այս նույն Դուգինը, ով Ռուսաստանի ապագան տեսնում էր Թուրքիայի հետ, ասում է. «Սիրիան թակարդ էր Էրդողանի համար։ Նա գործեց ռազմավարական սխալ։ Նա դավաճանեց Ռուսաստանին։ Նա դավաճանեց Իրանին։ Նա դատապարտված է մահվան։ Հիմա սկսվեց քեմալիստների վերջը։ Քեմալիստնե‘ր, մենք աջակցել ենք ձեզ մինչ այս պահը։ Այս պահից դուք կզղջաք»։

ՈՒշ է, պարոն Դուգին, արդեն չափազանց ուշ է, և կարծում եմ, հիմա դուք եք զղջալու, որովհետև ձեր եռանդուն մասնակցությամբ ամայացվեցին այն բոլոր պատնեշները, որոնք կային Թուրքիայի ու Ռուսաստանի միջև։ Հիմա մտածեք Հյուսիսային Կովկասի, Ալթայի մասին։

Ի դեպ, 2023 թվականին թուրքական Aydınlık եվրասիական թերթը հրապարակեց այս նույն Դուգինի հոդվածը, որտեղ վերջինս գրում էր. «Էրդողանը Ռուսաստանի լավագույն ընտրությունն է»։

Դուգինը ճիշտ էր մեկ բանում` Ռուսաստանի թուլացման և միջազգային դիրքերի զիջման համար Էրդողանը իսկապես լավագույն ընտրությունն էր։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ