Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ

Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ
14.12.2024 | 10:31

Նիկոլը «գտել» է իր ստեղծած աղետալի իրականությունից փախուստի միակ ձևը. քարոզչությամբ ստեղծել է զուգահեռ իրականություն ու այդ իրականության գնալով նվազող «բնակիչների» հետ ջան ասել ջան լսելով ապրում է այնտեղ:

Զուգահեռ իրականության մեջ ինքն ու կինը դեռ ժողովրդին հետաքրքիր են, ժողովուրդը դեռ խաբվում է իր լեզվանիությանը, տոլմային, խոզի բդին կամ տոնածառի լույսերին: Այդ իրականության մեջ պատերազմը խաղաղություն է, պարտությունը հաղթանակ է, բարեկամը թշնամի է, քաղաքական հետապնդումն արդարադատություն է, աղքատությունը բարեկեցություն է, բռնությունը սեր է, ընտանիքապետությունը՝ ժողովրդավարության բարձրագույն աստիճանն է, արևելյան շուստրիությունը փայլուն դիվանագիտություն է, իր «սոցիալ-հոգեբանության տեսությունը» ստվերում է Արիստոտելին, Կանտին, Լեբոնին ու Գումիլյովին միասին վերցրած, 250 նախապես ճշգրտված հասցեներում ապրող մարդիկ իրենք են որոշում ով լինի Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը և այլն:

Նիկոլը երևի չի էլ հասկանում, որ ինքն անգամ զուգահեռ իրականություն չի ստեղծել: Այլ մի անորակ, տարասեռ ու անկարգ անասնաֆերմա, որտեղ պատանդի դերում գտնվող ու «ուսապարկ»-ի անձնագիր ստացած ՔՊ-ականներն ուղղակի իրենց բաժին հասած կենդանիների դերն են կատարում՝ ամեն ինչ շատ լավ հասկանալով ու կուտակելով մեծ ատելություն հենց իր հանդեպ:

Երբ իրականությունն անխուսափելիորեն խաչվի իր ստեղծած այս զուգահեռ իրականությանը, կգտնվի՞ ուժ, որն ի զորու լինի պաշտպանել Նիկոլին իր իսկ ստեղծած անասնաֆերմայի ազատություն ստացած բնակիչների կուտակված ատելությունից:

Վստահ չեմ:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2282

Մեկնաբանություններ