ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Մինչև թոռնիկներս նամակ գրել սովորեն

Մինչև թոռնիկներս նամակ գրել սովորեն
17.12.2024 | 13:03

Որովհետև Ամանորին քիչ ժամանակ է մնացել, ճիշտ պահն է Ձմեռ պապին նամակ գրելու: Ես, իհարկե, Ձմեռ տատի եմ, բայց առայժմ մի երկու տարի ևս՝ ազատություն վայելող, մինչև թոռնիկներս նամակ գրել սովորեն: Իսկ մինչ այդ՝ հարձուփորձով ենք ձգտում միմյանցից կորզել ցանկալի նվերի տարբերակը: «Տուն՝ միջերկրական ծովի ափին, նոր ջիպ ավտոմեքենա՝ ցանկալի է 2 հատ՝ ինձ ու տղայիս համար, մի քիփլիկ միսենյականոց՝ աղջկաս համար որպես օժիտ, մի 5 միլիոն դոլար էլ վրադիր՝ բարեգործական նպատակներով»:

Իհարկե, հեռավոր հյուսիսի ձնաթաթախ ու ճերմակամորուս Ձմեռ պապը իմ այստեսակ նամակը կարդալուց հետո, խիստ տրամաբանորեն, ուղղակի պարտավոր է գոնե մի «губозакаточный станок» նվիրել: Բայց դա ապագայի հարց է: Իսկ հիմա՝ հարգելի հեռու և մոտ երկրների ընկերություն. բանջարեղենը քառակուսիներով կտրտող ի՞նչ ավտոմատ սարք, կոմբայն կա, որ փոքր տեղ է գրավում, բայց մարդուն կազատի աղցաններն ու վինեգրետները ձեռքով կտրտելուց: Անունն ասեք, գրեմ նամակիս մեջ:

Ռուզաննա Պետրոսյան

Դիտվել է՝ 8899

Մեկնաբանություններ