Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞վ է լսելու ձեր ուղերձները, ու՞մ համար եք գրում դրանք

Ո՞վ է լսելու ձեր ուղերձները, ու՞մ համար եք գրում դրանք
26.12.2024 | 14:35

Երեք օր առաջ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է համակարգչի ստեղնաշարը չխչխկացնում ու տեսանյութին կից նշել էր, թե Ամանորի ուղերձ է գրում։

Այսօր էլ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն է «ավետիս» հղել, թե ավարտել է Ամանորի ուղերձը, հետաքրքիր անակնկալ է սպասվում։

Այնպես են ներկայացնում, կարծես Ամանորի ուղերձ չէ, այլ Բալզակի բազմահատորյակն է, որ արարելիս տքնել են։ Ախր, ո՞վ է լսելու ձեր ուղերձները, ու՞մ համար եք գրում դրանք։ Հայաստանի բնակչության համար ամենահետաքրքիր, ամենալավ անակնկալը կլինի այն, որ Ամանորին հայտարարեք ձեր ձախողումների մասին և ընդմիշտ հեռանաք քաղաքական ասպարեզից ու ձեր պաշտոններից:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4632

Մեկնաբանություններ