BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Իրանը անգամ իր համար Հայաստանից տասնապատիկ անգամ կարևոր Հըզբոլլահի ջախջախումը մարսեց

Իրանը անգամ իր համար Հայաստանից տասնապատիկ անգամ կարևոր Հըզբոլլահի ջախջախումը մարսեց
06.01.2025 | 19:38

Մինչ պետական դավաճանը ազգին զբաղացնում է իր ստամոքսը լցնելու տեսարաններով` Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բաղային հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Իրադարձությունների այսպիսի ընթացքը և այս թեմայով

թուրք-իրանական շփումը բնավ անսպասելի չէր: Մի քանի իրողություններից ելնելով:

Առաջին` Իրանը թուլացած է և դա տեսնում են բոլորը: Տարածաշրջանում շեշտակիորեն աճել է թուրքական գործոնի դերը: Իրանը գիտակցում է, որ արևելքում Համասի, Հըզբոլլահի ջախջախումից, Ասադի վարչակարգի տապալումից հետո հաջորդ թիրախը դա ինքն է և բնականաբար Իրանն ամեն ինչ անելու է, որպեսզի խուսափի ռազմական էսկալացիայից և թուրքերի հետ բանակցությունները, այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, հենց վերոգրյալի համատեքստում են: Բնականաբար փորձելու են գալ պայմանավորվածությունների: Միամտություն է կարծել, թե Իրանը զենքով կպաշտպանի Հայաստանը: Իրանն անգամ որևէ լուրջ գործողություն չիրականացրեց, երբ Իսրայելը ոչնչացնում էր ամենահզոր պրոքսի ուժին` Հըզբոլլահին:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2409

Մեկնաբանություններ