Պարբերաբար աշխուժանում է «Ո՞վ բերեց Նիկոլին» քննարկումը:
ՈՒ որքան մոտենան ընտրությունները, այնքան նման քննարկումներն առավել բուռն են դառնալու:
Եվ թող տարօրինակ չթվա, հենց իշխանական պրոպագանդայի ջանքերով:
Ո՞վ բերեց հարցադրումը, նշանակում է ո՞վ է մեղավորը:
Իսկ դա, ամենացանկալի հարցն է վերարտադրվել ձգտող իշխանության համար:
Ինչու՞:
Որովհետև փոշիացնում է, ստվերում, երրորդական պլան մղում «ի՞նչ անելը», այն է ՝ «ո՞վ, կամ ովքե՞ր կարող են տանել Նիկոլին»
Հարցը, որ պետք է լիներ օրակարգում առաջինը:
«Ո՞վ է մեղավոր» և «ի՞նչ անել» հարցադրումները չի կարելի
տալ միաժամանակ և դրական արդյունք ակնկալել:
Կարծում եմ ` «ո՞վ բերեց Նիկոլին» հարցադրումը, ՔՊ -ի ու անձամբ Նիկոլի համար իշխանությունը պահելու ոսկե բոնուս է:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ