Ժողովուրդը խալի ա գործել ու ամեն թելի հետ մի երգ հյուսել։ Կոմիտասը վերցրել ա էդ երգերն ու մարգարտյա ժանյակի վերածել։ Թումանյանը կոմիտասյան մարգաիրտների իմաստությունից բանաստեղծություն ա հյուսել։ Սարյանը նկարել ա Թումանյանի երփներանգ աշխարհը։ Սպենդիարյանը նվագել ա Սարյանի գույների տոնը։ Թամանյանը Սպենդիարյանի Երևանյան էտյուդներով քաղաք ա կառուցել։ Չարենցը դայլայլել ա Թամանյանի քարե պոեմի մեջ։ Խաչատրյանը մեղեդու ա վերածել Չարենցի արևահամն ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը։ Մինասը գույներով նկարել ա Խաչատրյանի մեղեդին։ Ժողովուրդը վերցրել ա Մինասի գույներն ու խալի գործել։
Սա մշակույթի շրջապտույտն ա։
Հենրիկ Պիպոյան