Դիոգենեսը պատրաստվում էր ճաշելու։ Նրա ճաշը բաղկացած էր հացից և ոսպից։
Նրան է մոտենում մեկ այլ փիլիսոփա՝ Արիստիպոսը, ով թագավորի սիրելին էր և ապրում էր բարեկեցիկ կյանքով:
- Սովորիր հաճոյանալ թագավորին, և դու միայն ոսպ չես ուտի,- ասում է Արիստիպոսը։
- Սովորիր ոսպ ուտել և ստիպված չես լինի քծնել թագավորին,- պատասխանում է նրան Դիոգենեսը։
Անահիտ Սահակյան