«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Պարզ ու կոպիտ քաղաքական մանիպուլյացիա

Պարզ ու կոպիտ քաղաքական մանիպուլյացիա
20.06.2025 | 13:33

Երկրում գները սրընթաց բարձրանում են, աշխատատեղերը կրճատվում են, քաղաքացիները ի վիճակի չեն վճարել ամենահիմնական կարիքները՝ կոմունալները, վարձերը, սնունդը, իսկ արտագաղթը նորից ստանում է զանգվածային բնույթ։ Եվ այս ֆոնին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխարեն ներկայացնի ծրագրեր, վերլուծի սխալները, փորձի իրական լուծումներ գտնել, զբաղված է… կուսակրոնության մասին հանրային «դասախոսություններով»։ Սա պարզ ու կոպիտ քաղաքական մանիպուլյացիա է։ Երբ պատասխան չունես՝ հանրության ուշադրությունը շեղիր՝ թեկուզ մեծ հնչեղություն ունեցող ձերբակալություններով։ Երբ տնտեսությունը քայքայվում է՝ խոսիր բարոյականությունից։ Երբ հացի պակաս կա՝ առաջարկիր քարոզ։ Սա ղեկավարի քաղաքական և բարոյական պարտության ուղիղ ապացույցն է։ Ժողովուրդը կարիք ունի ոչ թե փիլիսոփայական ճառեր կարդացող ղեկավարի, այլ ադեկվատ, իրական ու արագ գործողությունների ընդունակ ղեկավարի։

Եվ վերջում՝ երբ քաղաքական գործիչը Աստվածաշունչը դարձնում է քաղաքական գործիք, նա, ի վերջո, դառնում է հենց իր իսկ մեջբերած խոսքերի զոհը։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ