«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ոչ թե ձեր գործն է, այլ Հայրենիքը ոչնչացնելու հանձնարարությունն է, որը սիրով կատարում եք

Ոչ թե ձեր գործն է, այլ Հայրենիքը ոչնչացնելու հանձնարարությունն է, որը սիրով կատարում եք
21.06.2025 | 10:43

Ինքը գնացել է Թուրքիա, իսկ ձեզ հանձնարարել է Երեւանում ձերբակալել ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ մարդկանց:

Իրավապահ մարմինների ղեկավարներ, սա՞ է ձեր գործը, որ ասում եք՝ «մենք մեր գործն ենք անում...»:

Դե արեք ձեր գործը, տղերք, բայց հիշեք, սա ոչ թե ձեր գործն է, որ իբր հանուն աշխատատեղը պահելու անում եք, այլ Հայրենիքը ոչնչացնելու հանձնարարությունն է, որը սիրով կատարում եք:

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ