Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Մարդիկ գիշերը շոգից չեն քնում, ես՝ երգից

Մարդիկ գիշերը շոգից չեն քնում, ես՝ երգից
12.07.2025 | 19:22

Էն, որ մի կպչուն երգ ա մտնում գլուխդ, ու ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, անընդհատ մտքումդ երգում ես ու երգում, չես կարողանում կանգ առնել, էդ՝ դեռ ոչինչ։

Բայց երբ էդ երգը... Ինտերնացիոնալն ա, որովհետև կողքիդ հարևանը երեկոյան բարձր-բարձր ինչ-որ հեղափոխական ֆիլմ էր նայում, քիչ ա մնում՝ գիշերվա կեսին թվանքն առնես ու համաշխարհային պրոլետարիատին ոտքի հանես։ Երևի Լենինից հետո ոչ ոք գիշերը Ինտերնացիոնալը չի երգել։ Քաղաքականապես գրագետ գիշերային լեյտմոտիվ։

Անգամ կրակոտ հեղափոխականն իրավունք ունի գիշերը քնելու։ Էդ հեղափոխական ֆիլմերը երեկոյան ութից հետո պետք ա արգելել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5917

Մեկնաբանություններ