BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ Հայաստանից պահանջում է ապառազմականացում

Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ Հայաստանից պահանջում է ապառազմականացում
29.09.2024 | 10:01

Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը արտադրում է ամենագնաց ավտոմեքենաներ, որոնց վրա տեղադրված լազերային հրանոթները ոչնչացնում են հակառակորդի անօդաչու թռչող սարքերը, արձակած արկերը, զինտեխնիկան։ Բացի սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելուց,Ադրբեջանը նորագույն զենքեր է գնում Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Իտալիայից, Պակիստանից, այլ երկրներից։ ՈՒ՞մ դեմ է զինվում Ադրբեջանը, պարզ է՝ Հայաստանի։ Ադրբեջանը շարունակում է նորագույն զենքերով զինվել, իսկ Հայաստանին պարտադրում է ապառազմականացվել, նոր զենքեր չգնել։ Նիկոլ Փաշինյանն էլ շարունակում է Հայաստանի ժողովրդին խաբել Ադրբեջանի հետ նախատեսվող խաղաղության կիսատ-պռատ պայմանագրով, որն իբր Հայաստանին անվտանգության երաշխիքներ է տալու։ Ցեղասպանություն վերապրած հայ ազգն այսքան միամիտ չպիտի լիներ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3410

Մեկնաբանություններ