ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Իշխանությանը ձեռնտու դիսկուրս

Իշխանությանը ձեռնտու դիսկուրս
11.04.2025 | 08:10

Այն ինքնախոստովանական քարոզը, որ սկսել է գերագույն ապազգային տարրը իր և իր կադրերի տգիտության մասին, նրա հերթական մանիպուլյացիան է. նպատակը՝ հանրության ընկալումները փոխել առ իր թշնամահպատակություն և կետ առ կետ իրագործված արևմտաթուրքական ծրագիր: Ավելի ձեռնտու է՝ մարդիկ մտածեն, որ ինքը տգետ սխալական է, քան, որ ինքը թշնամական գործակալ է:

Մեզնից տարիներ պահանջվեց՝ կոտրելու ընդդիմադիրների կողմից լայն շրջանառության մեջ դրված այն թեզը, որ վարչապետը տգետ է և ապիկար, մեծ ջանքերի արդյունքում կարողացանք շատերին բերել այն համոզմունքին, որ եթե նույնիսկ ՔՊ-ի ստորին էշելոնները տգետ են, ապա վերնախավը հստակ թշնամական ծրագրով է աշխատում, և նրանց քայլերն ամենևին տգիտության հետևանք չեն:

Ի՞նչ է անում հիմա ապազգային տարրը. այո՛, նորից իրենց բնույթի մասին հանրային դիսկուրսը փոխում է դեպի տգիտությունից ծնված ապիկարություն:

Սա ապացուցում է մեր այն թեզը, որ դա իշխանությանը ձեռնտու դիսկուրս էր:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2331

Մեկնաբանություններ