Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՊՀ ղեկավարությունը միշտ էլ եղել է իշխանությունների հլու-հնազանդ կամակատարը

ԵՊՀ ղեկավարությունը միշտ էլ եղել է իշխանությունների հլու-հնազանդ կամակատարը
03.09.2024 | 10:16

Ընդդիմադիր քաղաքական թեքում ունեցող ԵՊՀ որոշ դասախոսների հեռացրել են աշխատանքից։ Երևույթը բոլորովին նոր չէ։ Վերջին տասնամյակներին ԵՊՀ ղեկավարությունը միշտ էլ եղել է իշխանությունների հլու-հնազանդ կամակատարը։

Հետաքրքիր է, օրինակ, իսկ ինչու՞ ինձ ո՛չ նախկին, ո՛չ ավելի նախկին, ո՛չ էլ ներկա իշխանությունների օրոք ԵՊՀ-ում աշխատանք չեն առաջարկել, թեև գիտական ժառանգության, պրակտիկ գիտելիքների և համապատասխան կոչումների առումով, մեղմ ասած, չեմ զիջում ո՛չ հեռացվածներին, ո՛չ էլ չհեռացվածներին։ Ես երբևիցե այս թեման չեմ բարձրաձայնել, բայց այսօրվա աղմուկ-աղաղակը ստիպում է հիշեցնել, որ ԵՊՀ-ում նախկինում էլ խտրական և ապազգային կադրային քաղաքականություն է տարվել հատկապես հումանիտար բլոկում։ Խնդիրը շատ ավելի խորքային է ու համընդգրկուն, քան այժմ փորձ է արվում ներկայացնել։ Վաղն իշխանության հնարավոր փոփոխությամբ այս խնդիրը լուծում չի ստանալու, այլ ընդամենը հարմարվելու է քաղաքական նոր իրականությանը և նոր իշխանության քմահաճույքներին, եթե, իհարկե, չձեռնարկվեն մտածված ու կտրուկ միջոցներ։

Հ.Գ. Իմ հարցով եղել է մեկ բացառություն. 2003 թ. լուսահոգի ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի անձնական հորդորով և հրավերով ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում մեկ կիսամյակ կարդացել եմ «Ակնարկներ Հայաստանի ռազմական պատմության» իմ մշակած հատուկ դասընթացը։ Սա եղել է առաջին և վերջին հրավերը։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3200

Մեկնաբանություններ