ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Է՞լ ինչ է պետք թշնամական պետությանը

Է՞լ ինչ է պետք թշնամական պետությանը
02.11.2024 | 16:04

Երիցս ճիշտ է, Ստեփան Դանիելյանը, երբ ասում է` Բաքվի բռնապետը հիստերիայի մեջ է Հայաստանի և հայերի հետ կապված։

Իր բոլոր ընթացիկ նպատակներին հասել է նա այս փուլում․

֊ բռնազավթել և հայաթափել է Արցախը, այս պահին սարսափահար ավերում է բնակելի տարածքները, ինչքան կարող է.

- զավթել է ստրատեգիական բարձունքներ Հայաստանից և բացարձակապես մտադիր չէ վերադարձնել.

֊ պահանջում է քննարկել ադրբեջանցիների մուտքը Հայաստան.

֊ Հայաստանի տարածքն էլ հռչակել է Արևմտյան Ադրբեջան, ու փաստորեն աշխարհում ոչ մեկը դեմ չի.

֊ Հայաստանի պիղծ ռեժիմի մռութներն անդադար պահում է ցեխի մեջ. այդ ռեժիմն այսօր փաստորեն աշխատում է որպես Ալիևի բռնապետության տեղական գաղութային վարչություն՝ ամբողջապես սպասարկելով Ալիևի օրակարգը. էլ սահմանադրական փոփոխություններ, էլ անօրինական օրենքների ընդունում՝ «ձյաձային» չնեղացնելու ու ընդհանրապես Ադրբեջանին չբարկացնելու պատրվակով։ ՔՊ-ն և նրա սպասավորները մեռան վախեցնել հասարակությանը, որ «սուս կացեք, թե չէ Ադրբեջանը կհարձակվի»։

Սա այնքան նողկալի է, որ ոչ մի երկիր չի ուզում գործ ունենալ այս ռեժիմի հետ։ Ռուս և այլազգի լրագրողների ծաղրը քաղաքական էլիտաների վերաբերմունքի վառ վկայությունն է։

Է՞լ ինչ է պետք թշնամական պետությանը։ Թվում է, թե Ադրբեջանը հասել է իր բոլոր նպատակներին և մնում է Հայաստանի կործանումը ՀԱՆԳԻՍՏ հասցնել ավարտական փուլին։

Սակայն, արի ու տես, հիստերիան չի մարում։ Ընդհակառակը՝ ավելի է սրվում։

Ավելին ասեմ, վերջին շաբաթներին Ադրբեջանի նախագահի շրջապատից սկսել են հնչել խոսքեր, որ իրենց բավարար չէ, որ կապիտուլյացիոն ու ջախջախիչ պայմանագիր ստորագրի գաղութային այս մանկուրտ վարչակազմը։ Նրանք պահանջում են որ հայ ժողովուրդը համաձայնություն տա պայմանագրին։

Ո՞ր ժողովուրդը․ էն, որ ամբողջապես պայթել ու բզկտվել է, էն, որ 4 տարի շարունակ, այսպես կոչված, ընդդիմությունը ոչինչ չի կարողանում անել և դարձել է ծաղրի առարկա, էն, որ ամբողջ լրատվական դաշտը և անվտանգային մարմինները ջայլամի նման գլուխները ավազի մեջ են և չեն ցանկանում մի փոքր ուշադրություն դարձնել, թե ինչ է կատարվում իրենց քթի տակ՝ Արցախում և սահմանային շրջաններում, էն, որ «նախկինները» և «ներկաները» երդում են ուտում, որ ձենքը ձեռքին մեկ հոգի չկա Ադրբեջանի դեմ պայքարող:

Սա ի՞նչ թատրոն է։ Կարո՞ղ եք բացատրել, թեկուզ և շատ խորիմաստ փաստարկներով ու թեզերով։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ