BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Աշխատաժամանակի կրճատման որոշումը՝ հերթական պոպուլիստական քայլ

Աշխատաժամանակի կրճատման որոշումը՝ հերթական պոպուլիստական քայլ
26.12.2024 | 13:54

Իբր 8-ժամանոց աշխատանքային օրվա ընթացքում էնքան արդյունք են տալիս, որ հիմա ցանկանում են 7 ժամ դարձնել։ Պորտաբույծ ժողովրդի համար շատ հաճելի լուր է այս պոպուլիստ թշնամիների կողմից, որ երկիրն ավելի խոր փոսը գցեն՝ զուգահեռաբար առաջիկա ընտրություններին ձայներ ավելացնեն։

Ի դեպ, Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը (labor productivity) շատ ցածր մակարդակի վրա է։ ՀՆԱ-ն 1 ժամ աշխատանքի դիմաց ընդամենը $20.5 է։ Համեմատության համար՝ հարևան Թուրքիայում $61.3 է, իսկ զարգացած երկներում, ինչպիսիք են Կանադան՝ $71.9 է, ԱՄՆ-ը՝ $91.5, Նորվեգիայում և Իսլանդիայում ընդհանրապես $160-ից ավել է։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ