Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

2025-ին Սահմանադրությունը փոխելու պարտադրանքը Ադրբեջանից է լինելու

2025-ին Սահմանադրությունը փոխելու պարտադրանքը Ադրբեջանից է լինելու
18.10.2024 | 12:21

1995 թվականի հուլիսի 5-ին ընտրակեղծիքներով կայացած հանրաքվեով ընդունվեց ՀՀ սահմանադրությունը։ Տասը տարի անց՝ 2005-ին, այն փոփոխության ենթարկվեց, ևս 10 տարի անց՝ 2015-ին, Սահմանադրությունը նորից փոփոխության ենթարկվեց, պերմանենտ պատերազմի մեջ գտնվող Հայաստանը դարձավ խորհրդարանական կառավարման, այսինքն՝ կոլեկտիվ անպատասխանատվության երկիր։

Սահմանադրությունը փոփոխելու 10 տարվա պարբերականությունները պատահական չեն, պարտադրանքը դրսից է եղել։ Հաջորդ 10 տարվա ժամկետը լրանում է 2025-ին, այս անգամ Սահմանադրությունը փոխելու պարտադրանքը Իլհամ Ալիևից է: Իլհամը, հանձինս Նիկոլ Փաշինյանի, բռնել է ոսկե ձկնիկ, այնքան զիջումներ է նրան պարտադրելու, որ ձկնիկի ոսկե թեփուկները թափվելու են, դառնալու է սովորական կիլկա։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 8201

Մեկնաբանություններ