Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետություն այցի ժամանակ հայտարարեց, որ Երևանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերություններն Անկարայի հետ առանց նախապայմանների, բայց ակնկալում է, որ Թուրքիան իր հերթին ևս կհրաժարվի ինչ-որ պայմաններ առաջադրելուց:
Շաբաթ օրվանից Հայաստանն ունի արդեն նոր կառավարություն։ Կադրերի մասնագիտական ու մարդկային որակների մասին դատողությունների պատասխանատվությունը թողնենք վարչապետին` նա է առաջարկել, նա էլ ունի իր հիմնավորումներն ու բացատրությունները: Ի վերջո` նշանակումների իրավունքը:
Լարված «ստվերային պատերազմը» Իրանի ու Իսրայելի միջև հինգշաբթի արագ վերաճեց բաց առճակատման, երբ Իսրայելի ռազմական ինքնաթիռները խոցեցին տասնյակ իրանական ռազմական օբյեկտներ Սիրիայում: Դա կատաղի արձագանքն էր Իրանի հրթիռային հարձակմանը սիրիական տարածքից` մի քանի ժամ առաջ` գրում է The New York Times-ը:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակների մասին, որ իբր ուղղված են Մերձավոր Արևելքում նրա գործընկերներին: New York Times-ի ու Washington Post-ի աղբյուրները հաստատել են նամակների գոյությունը:
Կամաց ամբողջանում է ՀՀ նոր կառավարությունը: Փաստացի` հին կառավարությունից միայն արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն է պահպանում պորտֆելը` հասցեն փոխած` պաշտպանության նախարար: Եվ դա Նիկոլ Փաշինյանի լավագույն ընտրությունն է ՊՆ-ի համար:
Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց ևս մեկ պարզաբանում, այս անգամ` անհրաժեշտ: Նրա մտահոգությունները տեղին են, առաջարկած ելքը, թեպետ բնավ օրիգինալ չէ, բայց միակն է:
Ձեռնարկվում են համաձայնեցված միջազգային ջանքեր` փրկելու Իրանի միջուկային համաձայնագիրը Դոնալդ Թրամփի սաբոտաժի փորձերից: Ֆրանսիացի, գերմանացի, բրիտանացի պաշտոնյաները պետք է հանդիպեն իրանցի գործընկերների հետ հաջորդ շաբաթ` գրում է Independent-ը:
Մայիսի 9-ին Հայաստանում մի շատ զարմանալի բան է տեղի ունեցել… Ո՛չ, տունգուսյան երկնաքարի պես մի երկնաքար չի ընկել, տեղի ունեցածը հաստատ պակաս նշանակալի է, բայց հաստատ է նաև այն, որ տեղի է ունեցել, այն էլ` ՀՀ նախագահի կայքում:
Անցած կիրակի` մայիսի 6-ին, Լիբանանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են տարել ընդդիմության` «Հզբոլլահի» (իրանամետ և Իրանի աջակցությունն ունեցող քաղաքական կուսակցություն և շիական ռազմականացված կազմակերպություն) և նրա դաշնակից ուժերի թեկնածուները:
Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «CNN Turk» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի ղեկավարությանը զգուշացրել է իր երկրի դեմ պաշտպանական ու ռազմական ոլորտներում պատժամիջոցներ կիրառելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշ օրենսդիրների առաջարկած նախագծի կապակցությամբ:
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...