-
25.11.2020|
22:12
Ցավով տեղեկացնում եմ, որ հակառակ մեր բոլոր հորդորներին, հացադուլին միանալու որոշում է կայացրել նաև 2008-ին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:
-
25.11.2020|
21:59
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:
-
25.11.2020|
15:43
Չեխիայի Հանրապետությունից մարդասիրական օգնության շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ՝ 100000 բժշկական դիմակ և 43000 ձեռնոց:
-
25.11.2020|
14:49
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1563-ով՝ հասնելով 129085-ի, գրանցվել է մահվան 44 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
24.11.2020|
22:11
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շեղվել է գումարի հավաքագրման հիմնական նպատակից, քանի որ այն ի սկզբանե նշվել է, որպես օգնություն Արցախին՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Ֆինանսների նախարարության կայքում տեղադրված հայտարարությանը, որ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի ընթացքում հավաքված գումարից 52 մլրդ 703 մլն 113 հազար դրամ նվիրաբերել է Կառավարությանը։
-
24.11.2020|
22:05
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանի և «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի բնակարաններում խուզարկություններ են կատարվել։ «Հենց հիմա ոստիկանությունն այցելել է իմ բնակարան՝ խուզարկության: Այս ամիս երկրորդ անգամ», - գրել է Մալյանն իր ֆեյսբուքյան էջում։
-
24.11.2020|
21:57
Սիրով ընդունեցի արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանին, որ պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ, փոխանցել է «Հայաստան» hամահայկական hիմնադրամ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:
-
24.11.2020|
21:46
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչների օգտագործման առնչությամբ ներպետական և արտաքին իրավական գործընթացների ու ջանքերի համակարգմանը։
-
24.11.2020|
21:43
Պատերազմի ընթացքում անհայտ կորած զինվորների ծնողները Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց նամակ են գրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակի տակ ստորագրել են 300 անհայտ կորած զինվորների ծնողներ։ Նրանցից երկուսին համաձայնեց ընդունել Հայաստանում ՌԴ դեսպանը։
-
24.11.2020|
21:41
Այսօր Ադրբեջանի գյխավոր դատախազությունը հայտարարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի եւ գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին ադրբեջանական զինված ուժերին վերագրվող տեսանյութերի մեծ մասը կեղծ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: