ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի արցախցիների՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը, սոցիալական աջակցության միջոցառումների իրականացմանն ու այլ խնդիրների գույքագրմամբ:
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Արժանապատիվ հայ լինելու համար ազատությունից զրկված Արծվիկ Մինասյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ»,-գրել է նա։
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1472-ով՝ հասնելով 115855-ի, գրանցվել է մահվան 41 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 11-ին նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները՝ հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նորից եմ կրկնում այն, ինչ գրել եմ տխրահռչակ հայտարարության ընդունման հաջորդ օրը․ Արցախից Հայաստան տեղափոխված հայության խնդիրը առանցքային քաղաքական նշանակություն ունի Արցախյան խնդրի կարգավորման, կարգավիճակի ու անգամ Արցախի շուրջ տարածքների հարցում։
Digital Forensic Research Lab ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը:
Այսօր հանրությունը, որ երկու տարի առաջ պետականության հետ ոչ մի կապ չունեցող մեկին, իր թևերի վրա դրած, բերեց իշխանության, զարմանում է, թե ինչպես կարող է լինել այնպիսի հայ ղեկավար, որ մեր հողն այդքան թեթևությամբ հանձնի թշնամուն։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...