14.02.2017|
10:23
Օրերս ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզչական կազմը համալրվել է նոր անդամով: Այդ անձը հայկական ծանրամարտում մեծ ներդրում ունեցած Գևորգ Դավթյանն է, ով պեկինյան օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր է, 2007-ի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2007-ի մարզական Հայաստանի լավագույն մարզիկ: