Երբ 2020-ից սկսեցինք աշխատել քաղաքի հետ, առաջին հերթին ներդրեցինք ծառերի զանգվածային բուժման աշխատանքը և հիմա տեսնում եք առողջացած թեղիները՝ բոլորը կանաչ սաղարթներով։
2022-ից մենք հեռացանք, իսկ 2023-ից՝ Տ. Ավինյանի գլխավորած թիմը իրականացրեց 800-ից ավելի հասուն ծառերի զանգվածային հատումներ, ինչը հանցանք էր ամեն մեկիդ առողջության նկատմամբ։
Ի՞նչն ինչով եք փոխարինել, Երևանի փողոցում թեղին ու հացենին անկենսունակ ձիակասկո՞վ…
Հիմա հարց եմ տալիս «մահամերձ և անկենսունակը» թեղի»-ն է, թե՞ ձեր փոխարինած նորատունկը։
Քրիստինա ՎԱՐԴԱՆՅԱՆ