Հայաստանյան հասարակությունը քննարկում է ադրբեջանցի գործչի ժամանումը Հայաստան և նրա հայտարարությունները Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։
Կասեմ, որ սա դեռ ծաղիկներն են։ Եվ այս ամենը Ռուսաստանից հեռվանալու հետևանքներն են։
Պատմությունը ցույց է տալիս, որ երբ Հայաստանի մոտ առաջանում է մոլուցք՝ ազատվել ռուսական կախվածությունից, խնդիրները միանգամից սկսում են թափվել մեր գլխին։ 1991 թվականից հետո Հայաստանը գոյատևեց հենց Ռուսաստանից «կախվածության» շնորհիվ։
Կյանքը ապացուցում է, որ Հայաստանը կարող է գոյատևել և զարգանալ միայն որպես ընդգծված ռուսական կողմնորոշմամբ պետություն, որտեղ հայ-ռուսական հարաբերությունները պաշտպանված են օրենքով։
Ժամանակի ընթացքում, իրավիճակի վատթարացման հետ մեկտեղ, ավելի ու ավելի շատ ընդդիմադիր քաղաքական գործիչներ աստիճանաբար կհասկանան սա։ Սակայն այս պահին Հայաստանում շարունակում է գերիշխել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն ունենալու պոպուլիստական օրակարգը։
Դե ինչ, սպասենք։
Հայկ Այվազյան