Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

«ՈՒսման վարձերի թանկացումը հարկադրված քայլ էր»

«ՈՒսման վարձերի թանկացումը հարկադրված քայլ էր»
24.09.2013 | 11:50

Ուսումնական տարին բուհերում մեկնարկեց ուսման վարձերի ավելացմամբ։ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ ուսման վարձերի թանկացումը ստիպված քայլ էր։
«Հնարավոր չէ այս ցածր վարձավճարներով ապահովել բուհի զարգացումը, ժամանակակից կրթությունը։ Հարցի շուրջարձրացված աղմուկը որոշ մարդկանց կողմից ԵՊՀ-ի ղեկավարության, դասախոսական կազմին վարկաբեկելու փորձ էր։ Ուսման վարձերը բարձրացվել են հնարավորինս փոքր չափով. աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի օրինակով այն դարձել է 400 հազար, նախկինում 300 հազար էր։ Սա այն նվազագույն գումարն է, որն անհրաժեշտ է մի փոքր գոնե բարելավել ուսումնական գործընթացը։ Ուսման վարձի բարձրացման խնդիրը տարբեր տարիների ընթացքում քննարկվել է ԵՊՀ-ի գիտական խորհրդում, և միայն 2013թ. ապրիլին կայացած նիստում որոշվեց 2013-2014 ուսումնական տարում առաջին կուրսեցիների համար սահմանել նոր ուսման վարձավճար: Ես երկար տարիներ է, ինչ աշխատում եմ համալսարանում, երկար տարիներ ֆակուլտետի դեկան եմ, և Երևանի պետական համալսարանում չի եղել դեպք, որ սովորող ուսանողը դուրս մնա համալսարանից ուսման վարձի պատճառով։ ԵՊՀ-ից դուրս են մնացել չսովորելու և դրան զուգընթաց ուսման վարձը չվճարելու պատճառով»,- նշեց Մարատ Գրիգորյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ.- Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Իրատես de facto»-ի առաջիկա համարում։

Դիտվել է՝ 3734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ