ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Մեծարենցի հիշատակի օրն է

Մեծարենցի հիշատակի օրն է
05.07.2025 | 17:39

Այսօր արխիվս հերթական անգամ փորփրելիս` պատահաբար ձեռքս ընկավ Թումանյանի շրջանային «Լոռի» թերթի 2000 թվականի մայիսի 29-ի 7 (7250) համարը։

Այնտեղ «Ստեղծագործում են աշակերտները» խորագրի տակ տպագրվել է Ալավերդի քաղաքի Ս. Սպանդարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի զարմուհուս` ՄԱՐԻԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ նամակը Միսաք Մեծարենցին։

Սիրուն ժամանակներ էին։

Ափսո՜ս, անցան։

ՆԱՄԱԿ ՄԵԾԱՐԵՆՑԻՆ

«Բարի երեկո, սիրելի Միսաք։

Գիտեմ` մահճակալիդ պառկած կարդում ես իմ նամակը, իսկ փոքրիկ մոմը, որ լուսավորում է «դաշտի ճամփու» վրա գտնվող քո հյուղը, սկսում է քո ճակատագրի համար կաթի՜լ-կաթի՜լ արտասվել։ Քո կողքին նստած է քո «մենությունը», իսկ իմ նամակը թրթռում է քո դալուկ ձեռքերում։ Ուրեմն կարդա։

Ամեն երեկո, երբ պառկում եմ քնելու, հանկարծ մթության մեջ պատուհանս են «մատնահարում» քո փսփսուքն ու շշուկը։ Հիշում եմ մեր առաջին հանդիպումը «աքասիաներու շուքին տակ»։

Հիշում եմ այն անկեղծ խոսքերը, որ աքասիաների ծաղիկների հետ պարելով, ինչպես հարսանեկան նշխար, օրհնության պես պտտվում էին մեր շուրջը։ Հիշում եմ, որ երբ մոտեցա, գիրքը «ձեռքեդ սահելով» ընկավ։

Ների՜ր ինձ` խենթիս, ես չգիտեմ, որ սիրո նավեր ես խորտակել քո հոգու ծովում։

Ներիր, որ տարված քո կենսասիրությամբ, արևով ու ժպիտով լի երգերով` չէի իմացել, որ հիվա՜նդ ես։

Իսկ երբ իմացա...

Իմ հոգում արթնացան կարոտի կրակները, ցանկացա մի քիչ էլ իմ «հուրքես» ու «կրակես» տալ քեզ, բայց ժամանակն ու հեռավորությունը կամա՜ց-կամա՜ց փորձում են հանգցնել արթնացած կարոտս։

Ինչ էլ լինի, հիշիր, որ հեռու մի փոքրիկ քաղաքում

17-ամյա Մարիամ անունով աղջկա սիրտը բաբախում է քո ցավից։

Սպասիր նամակներիս։

Քո Մարիամ»:

Ներկայացրեց Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 3430

Մեկնաբանություններ