«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Chevron-ը հեռանում Է Ադրբեջանից

Chevron-ը հեռանում Է Ադրբեջանից
12.10.2020 | 23:02

Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունը հաղորդել է ԱՄՆ-ի խոշոր էներգետիկական ընկերության՝ Chevron-ի ներկայացուցչությունը լուծարելու մասին:


Chevron-ը բաժնետեր էր Ազերի – Չիրագ – Գյունեշլի (ԱՉԳ) հանքավայրերի շահագործման և Բաքու – Թբիլիսի – Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի նախագծերում: 2019 թվականի նոյեմբերի 4-ին ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Հունգարիայի MOL ընկերության հետ Ադրբեջանում ակտիվները 1,57 միլիարդ դոլարով վաճառելու շուրջ. 9,57 տոկոսի վաճառք ԱՉԳ-ի և 8,9 տոկոսի՝ ԲԹՋ-ի նախագծում: Գործարքը փակվել է 2020-ի ապրիլի 16-ին:

Դիտվել է՝ 7602

Մեկնաբանություններ