Մայիսի 3-ին «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդիպում կայացավ Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի գեղագիտական կենտրոնում։ Սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը Նիկոլ Փաշինյանին մտահոգություն է հայտնել, որ կառավարության ծրագրով, մինչև 2026 թվականը թվով 100 դպրոցներ, որոնք քիչ աշակերտներ ունեն, լուծարվելու են: Բարեկամավանի դպրոցը 17 աշակերտ ունի, սակայն դպրոցի առկայությունն է Բարեկամավանը որպես բնակավայր պահում, որպեսզի մնացած բնակիչները չարտագաղթեն։ Փաշինյանը հայտնել է, որ Բարեկամավանից դեպի սահմանամերձ Դովեղ գյուղ տանող ճանապարհ է կառուցվելու, և բարեկամավանցի դպրոցականները կսովորեն Դովեղի նորակառույց դպրոցում։
Նշեմ, որ Դովեղի դպրոցի շինարարությունը շուրջ մեկ տարի դադարեցված է, շինարարական կազմակերպության հետ պայմանագիրը՝ խզված, հայտնի չէ, թե շենքը երբ կգործարկվի։
Ոսկան Սարգսյան
|
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |