Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Ո՞վ է իրական ալբանացին

Ո՞վ է իրական ալբանացին
23.05.2025 | 15:01

1991-ին Գորիսում հանդիպման ժամանակ ՀՀ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հումորով դիմել էր Արցախի «Միացում» կոմիտեի անդամ Ռոբերտ Քոչարյանին, թե՝ եթե Տերունական աղոթքը չգիտի, ուրեմն հայ չի։ Քոչարյանն էլ նույն հումորով պատասխանել էր՝ «ալբանացի եմ»։

Այս դրվագը հետագա տարիներին ակտիվորեն շահարկում էին Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները՝ կասկածի տակ դնելով Քոչարյանի քաղաքական ու կենսաբանական ծագումը։

Նիկոլական քարոզիչները «ալբանացի» ձևակերպման տակ դնում էին նաև ստրկական վարքագիծ՝ դա համարելով «երկրորդ սորտի», «հետամնաց ծառայի» բնութագրում։

Բայց Նիկոլը չգիտեր, որ դաժան բան է քաղաքականությունը։ Վարունգի նման։

2025-ի մայիսին դեռևս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալբանիայում էր ու, միջանցքում հանդիպելով Ադրբեջանի նախագահ Ալիևին, միանգամից հրավիրում է սուրճ խմելու։

Երբ նայում ես տարածված լուսանկարներին, հասկանում ես, թե ինչ խեղճուկրակ, նվաստացած վիճակում է հայտնվում այդ մարդը Ալիևի առաջ։ Ստրուկը հոգեվիճակ է։

Ալբանացին էթնիկ պատկանելություն է, բայց երբ նայում ես Ալբանիայում Նիկոլի վարքագծին ու հիշում «ալբանացի» ձևակերպման տակ նրա պատկերացումները, հասկանում ես, թե ինչպիսին է Նիկոլի պատկերացրած «ալբանացին»։

Հենց դրանով է վարունգի նման քաղաքականությունը, երբ Նիկոլը հենց Ալբանիայում պիտի իր ձևակերպած «ալբանացին» դառնար մեր թշնամու մոտ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2687

Մեկնաբանություններ