Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Օրական 5-6 գիգաբայթ բամբասանք՝ րոպեում 20 մեգապիկսել պատկերավորությամբ

Օրական 5-6 գիգաբայթ բամբասանք՝ րոպեում 20 մեգապիկսել պատկերավորությամբ
10.07.2025 | 15:15

Բամբասկոտ մարդիկ ինձ միշտ հիացրել են իրանց ալտրուիզմով։ Մարդ ինչքա՜ն անձնազոհ ու նվիրված պիտի լինի հասարակությանը, որ ուրիշների կյանքով ավելի շատ հետաքրքրվի, քան սեփական կյանքով։

Բայց առանձնապես հիանում եմ բամբասկոտ տղամարդկանցով։ Հա՛, կան, պատահում են։ Բամբասելը տղամարդուն մի առանձնահատուկ հմայք ա հաղորդում՝ կարծես երկրորդական սեռական հատկանիշ լինի։

Մի ծանոթ ունեմ՝ հզոր բամբասող ա՝ մի քանի նստարան տատիկ արժի։ Օրական, հեչի պես, 5-6 գիգաբայթ բամբասում ա՝ րոպեում 20 մեգապիկսել պատկերավորությամբ։

Ասում եմ.

- Նե՜նց եմ զզվում բամբասկոտ տղամարդկանցից։

Ասեցի ու լեզուս կծեցի։ Մոռացել էի, թե ում հետ եմ խոսում։ Հետո մտածեցի, որ իր վրա չի վերցնի։ Բայց վերցրեց ու չնեղացավ։ Ու ասում ա.

- Ինչի՞ ես տենց ասում, բամբասելը ճիշտ բան ա, մարդկանց ստիպում ա բարոյական լինել։

Հա՜, մոռացել էի, որ բարոյականությունը քրեակատարողական պարտավորություն ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7214

Մեկնաբանություններ