ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
21.07.2009 | 00:00

...թե լեզուն ոսկոր չունի, ու եթե երևակայությունն էլ լեզվից առաջ ընկավ, ինչը շատ հաճախ հանդիպող մարդկային ամենասովորական թուլություններից է, ոսկրազուրկ լեզուն այնպիսի աներևակայելի թռիչքներ կարող է գործել, որ օձն իր պորտով, հավքն իր թևով չի հասնի այդ հրեղեն ձի-թռիչքի հետևից։ Եվ, ուրեմն, մի բան միշտ աչքի առաջ պիտի ունենալ. այն, ինչ ասում են, միշտ չէ, որ ճիշտ են ասում, և չարժե առանց դույզն-ինչ երկմտելու ասվածը հալած յուղի տեղ ընդունել։ Զորօրինակ, մեր «Ասում են...»-ի աղբյուրը թերթի նախորդ համարում ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի էքսնախագահ Արկադի Ղուկասյանն «աչք ունի» Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աթոռի վրա, ուստի չի բացառվում, որ բացահայտ կամ ծածուկ միանա դաշնակցության «подрывной» ծրագրին ու պահանջի նախարարի հրաժարականը։ Ղուկասյանին մերձ մեկ ուրիշ աղբյուր երեկ իր հերթին մեր «Ասում են...»-ին ասաց, թե ԼՂՀ նախկին նախագահը ՀՀ արտգործնախարարի պաշտոնի վրա ո՛չ երեկ, ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը աչք չի ունեցել, չունի և չի ունենալու։ Աղբյուրը հավաստիացրեց նաև, թե սա այն դեպքը չէ, երբ երևակայությունն անոսկոր լեզվից առաջ է ընկնում։

Դիտվել է՝ 4180

Մեկնաբանություններ