Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Կռռալու փոխարեն օգնիր ընկերոջդ»

«Կռռալու փոխարեն օգնիր ընկերոջդ»
12.09.2013 | 17:48

Irates.am-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանից հետաքրքրվեց, թե արդյոք մեր հասարակությունն ունի՞ բավարար ներուժ` պայքարելու հանուն իր ինքնիշխանության և անկախության:

«Ես ասել եմ` մեկնարկը տրված է: Ես շատ կուզենամ, որ այդ ուժը լինի: Ես պետք է նպաստեմ դրան: Երբ մարդը իր գործը չի դարձնում իր եղբորը, իր ընկերոջը օգնելը, սկսում է կռռալ կամ ենթադրություններ անել, մենք ոչինչ չենք շահում: Անհատի ինքնորոշումն է, որ կարող է բերել հավաքական ինքնորոշման: Պարզվում է, որ մենք անհատական մակարդակով չենք նվաճել այդ անկախությունը, իսկ դա դառնում է հավաքական կորուստ կամ վտանգ: Այդ վտանգը կզգա՞ հասարակությունը, այդ վտանգը կհամախմբի՞ հասարակությանը` իր առողջ, չօգտագործված ներուժով։ Մեր հույսը դրա վրա է: Եկեք կենտրոնանանք դրա վրա և կարողանանք դրսևորել ազատ ապրելու մեր ուժը»,- ասաց Աշոտ Բլեյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ