ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

Նրա անունը դարձավ դավաճանության խորհրդանիշ

Նրա անունը դարձավ դավաճանության խորհրդանիշ
06.07.2025 | 18:36

Քուիսլինգ (quisling) անգլերեն բառը թարգմանվում է որպես դավաճան, թշնամու կողմն անցած։ Անգլերեն լեզվում այս բառը ներառվել է նորվեգերենից։ Քուիսլինգը իրական մարդու ազգանուն է;

Վիդքուն Քուիսլինգը (Vidkun Quisling, 18․07.1887– 24.10.1945 թ. ) նորվեգացի քաղաքական գործիչ էր, որը պատմության մեջ մնացել է որպես դավաճանության խորհրդանիշ։

Երբ 1940 թվականին նացիստական Գերմանիան հարձակվեց Նորվեգիայի վրա, Քուիսլինգը որդեգրեց մի քաղականություն, համաձայն որի, անհրաժեշտ էր Գերմանիայի հետ խաղաղության պայմանգիր կնքել։ Քաղաքականությունը հիմնավորվում էր այն թեզով, որ Նորվեգիան չի կարող պատերազմել առավել հզոր պետության հետ։ Նացիստների Նորվեգիա ներխուժումից հետո, Քուիսլինգը համագործակցեց Հիտլերի հետ և գլխավորեց գերմանացիների հովանավորությամբ գործող մարիոնետային կառավարությունը։

Պատերազմի ավարտից հետո Քուիսլինգը ձերբակալվեց։ Նորվեգական դատարանը նրան դատապարտեց մահվան՝ պետական դավաճանության և այլ ծանր հանցագործությունների համար։ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին Քուիսլինգին գնդակահարեցին։

Էս մարդը պատմության մեջ հայտնի դարձավ մի բանով՝ նրա անունը դարձավ դավաճանության խորհրդանիշ։

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2622

Մեկնաբանություններ