ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Ադրբեջանցիները փաստում են՝ նրանք զզվում են հայերից

Ադրբեջանցիները փաստում են՝ նրանք զզվում են հայերից
24.01.2026 | 12:41

Աստվածաշունչը ծաղրող, բազում հիմար և տգետ մտքերի հեղինակ «Գարդասիլիչն» ազդարարեց, որ Արցախը վերջնական հայաթափվեց՝ վերջին 10 հայերը վռնդվել են այնտեղից և տեղափոխվել են Հայաստան։

Նախ՝ այս դավաճանը Արցախը Ղարաբաղ ասելով հաճոյանում է թուրքերին։

Երկրորդ՝ սա ընդունելով Արցախը որպես Ադրբեջանի մաս իրավունք է տալիս ՀՀ քաղաքացիներին, ովքեր Նիկոլի իշխանության կողմից զորակոչվել են բանակ և ուղարկվել ծառայության Արցախ, դատի տալ քայլիստ դավաճանաոհմակի պարագլխին իրենց այլ երկրի տարածք ծառայության ուղարկելու համար։

Երրորդ՝ վերջին 10 հայերին դուրս շպրտելով Արցախից Բաքուն ցույց է տալիս և ապացուցում, որ հայերի և ադրբեջանցիների նույնիսկ հարևնաություն անելը, այդ թվում նաև շփվելը անհրարին է, քանի որ թուրք-ազերիները բացահայտ ցույց են տալիս իրենց հակակրանքը և զզվանքը հայերիս նկատմամբ և Նիկոլի Ալենի ու դրա նմանների կլկլոցները, թե բա ադրբեջանցիները գալու են Հայաստան ու հակառակը մանիպուլյացիա է և կեղծիք, քանի որ այո՛, ադրբեջանցիները դավաճան Նիկոլի թույլտվությամբ կգան Հայաստան և կբնագռվեն այստեղ, բայց հայերը վերջնականապես վռնդվեցին իրենց հայրենիք Արցախից և հայերի մուտքը Ադրբեջան առկախված կլինի, քանի որ ադրբեջանցիների 99,9 տոկոսը, ի տարբերություն բազում թրքասեր հայերի, ԱՏՈՒՄ և ԶԶՎՈՒՄ է մեզանից։

Ի դեպ, հայերին ատելու տեսանկյունից կարելի է նաև դիտարկել Ալիևի պահանջը՝ որ Զանգեզուրի միջանցքով անցնող ադրբեջանցին հայ սահմանապահի երես պետք է չտեսնի։

Իսկ հայերի մի մասը շարունակում է հավատալ նիկոլական կեղծ խաղաղությանը թուրքերի հետ և հրճվել բենզինի գնի նվազումից։

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ