Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Ո՞վ է կրակել շաքեցի Անի Ավետիսյանի ոտքին

Ո՞վ է կրակել շաքեցի Անի Ավետիսյանի ոտքին
08.10.2026 | 11:48

Տևական ժամանակ այս հարթակում մասնագիտական-լրագրողական-վերլուծական գրառումներ չեմ անում, պատճառները խիստ անձնական են: Բայց Շաքիում տեղի ունեցածը և դրա շուրջ իշխանությունների «կռուտիտները» էլ համբերություն չեն թողնում:

Հատկապես անհեթեթ է, ինչպես Փաշինյանն է անվանում հնարավոր ահաբեկչության տարբերակը, հենց Փաշինյանի մեկնաբանությունը: Լավ հիշողություն ունեցողները կհիշեն, թե ինչպես էր կառավարության նիստում նա նկարագրում այն դրվագը, թե ինչպես է տեղի ունեցել Ազատ գյուղում տեղակայված սակրավորների կացարանի մի քանի ժամ առաջ տեղի ունեցած հրդեհը, որն էլ հետաքննությունն ընդունեց որպես հիմք ու գործը տարավ այնպես, որ մինչև հիմա դատարանում հասկանալի ու տրամաբանական բացատրություններ այդպես էլ չեն հնչում: Նույն տրամաբանությամբ էլ հիմա է Փաշինյանը հրապարակ նետում «մառախուղում մոլորված» ադրբեջանցու մասին միֆը, թեև իր հարցազրույցում վերապահում է անում, թե նույնիսկ մառախուղի մասին տեղեկությունը հաստատված չէ, իբր դեռ հետաքննություն է գնում: Ի՞նչ հետաքննություն մառախուղի մասին, դա հո 451 թվականին Ավարայրի դաշտում չի՞ եղել: Այդ մառախուղը կա´մ եղել է, կա´մ չի եղել, և դա իմանալու համար պետք է ուղղակի եղանակի տեսությունը կարդալ կամ սահմանագծի այդ հատվածի դիրքապահներին հարցաքննել: Բայց դա դեռ մի կողմ դնենք:

Ի՞նչ է նշանակում «ադրբեջանցին հանձնվել է առանց դիմադրության»: Շաքեցի կնոջ ու նրա երեխաների վրա կրակելը տեղի է ունեցել շախմատ խաղալու ընթացքո՞ւմ, թե՞ ադրբեջաներենի դասընթաց էր կարդում հայ ընտանիքի անդամների համար այդ «դասալիք» ադրբեջանցին:

Իսկ հիմա՝ «տորթի վրայի ելակը». Փաշինյանը հայտարարում է, որ ադրբեջանցին հանձնվել է «ամբողջական պահունակով», այսինքն, պահունակը եղել է ամբողջական լիցքավորված: Հիմա հարց Փաշինյանին ու նրանց, ովքեր կազմել են ադրբեջանցու «հանձնվելու» վերաբերյալ արձանագրությունը: Եթե պահունակը եղել է ամբողջական, «մոլորվածն» ինչի՞ց ու ի՞նչ փանփուշտով է կրակել շաքեցի կնոջ ու նրա երեխաների վրա:

Հնարավոր պատասխանները.

ա. «մոլորյալն» ունեցել է մեկ այլ զենք, որից կրակել է, բայց հանձնել է ուրիշ զենք

բ. Փաշինյանն, ամբողջական ասելով, նկատի ունի, որ «մոլորյալը» պահունակը սովածությունից չի կծել դրա «խրթխրթան կողը»

գ. կրակել է իր հետույքից

Այստեղ կարող են լինել նաև այլ վարկածներ, բայց արդեն էական չէ, որովհետև Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ադրբեջանցի հանցագործը հանձնվել է ամբողջական պահունակով:

Բայց այստեղ մի ուրիշ աննորմալ հարց է ծագում. ո՞վ է կրակել շաքեցի կնոջ ոտքին: Սա էլ մի քանի հավանական պատասխան կարող է ունենալ.

ա. կինը՝ ինքը

բ. Շաքիի երկնքում հայտնված այլմոլորակայինները:

Այլմոլորակայինների վարկածն ավելի անհավանական է, քան որ «մոլորյալը» կկրակեր իր հետույքից, դրա համար բացառում ենք: Մնում է ենթադրել, որ իր երեխաներին պատանդ վերցրած ադրբեջանցի զինվորականին վնասազերծելու համար ինքն է կրակել իր ոտքին, բայց ոչ ադրբեջանցու զենքից, որովհետև, չենք մոռանում՝ նրա պահունակն «ամբողջական» է եղել: Այսինքն, Անի Ավետիսյանը այլ զենք է ունեցել, որի մասին լռում են և չարամտորեն թաքցնում են հետաքննությունից՝ խեղճ «մոլորյալին» հանիրավի մեղադրելու համար:

Մի քիչ սարկաստիկ ստացվեց, բայց դե ունենք այն, ինչ ունենք:

Եզրակացություն. այս զռռացող ստերը տարածվում են միայն նրա համար, որ «մոլորյալ» ադրբեջանցուն Հայաստանում դատեն որպես սովորական սահմանախախտի, բայց արտահանձնեն Ադրբեջանին, որտեղ նրան մեղադրում են իբր դասալքության մեջ:

Հ.Գ.

Առողջություն և շութափույթ վերականգնում եմ մաղթում հերոս հայ մորը՝ Անի Ավետիսյանին:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 285

Մեկնաբանություններ