ԱՄՆ-ը խստացնում է վիզային կանոնները ապաստան հայցողների համար՝ տեղեկացնում է CNN հեռուստաալիքը: Այսուհետ Միացյալ Նահանգների վիզա ստանալու համար դիմողները պետք է հաստատեն, որ իրենց հայրենի երկրներում հետապնդումների չեն ենթարկվում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է էլ ավելի սահմանափակել պոտենցիալ ապաստան հայցողների մուտքը երկիր։                
 

Հետաքրքիր բաներ են պարզվում

Հետաքրքիր բաներ են պարզվում
11.10.2023 | 08:24

Եթե 2020-2022 թթ. մեզ ասվում էր, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը 2020 թ. նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչի ինչ-որ երևացող կամ չերևացող կետի պարտադրանք է, ապա այժմ Էրդողանն ու Ալիևը բացեիբաց հայտարարում են, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ԽՈՍՏՈՒՄՆ Է:

Այսինքն, Հայաստանը «Զանգեզուրի միջանցքը» ԽՈՍՏԱՑԵԼ Է:

Կարծում եմ` շուտով կիմանանք, թե ում և ինչի դիմաց է տրվել խոստումը:

Տհաճ է, որ սրանց պատճառով նաև ֆուֆլո պետության կարգավիճակում հայտնվեցինք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 8078

Մեկնաբանություններ