Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Ինքն արդեն որոշակիորեն լեգիտիմալույծ է եղել

Ինքն արդեն որոշակիորեն լեգիտիմալույծ է եղել
02.11.2025 | 10:49

...Իսկ ինչ վերաբերում է կարգալույծ լինելուն, ապա Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու, մեր պատմամշակութային ժառանգության գլխին այնքան աղետներ ու ավերներ են բերել, որ ընդհանրապես ծպտուն իսկ հանելու տեղ չունեն: Ոչ մի տեղ: Չունեք դուք դրա բարոյական իրավունքը: Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, Ղազանչեցոցը թշնամուն հանձնած, ավելին՝ թշնամապատկան ճանաչողները ինչպե՞ս կարող են առհասարակ Եկեղեցու, հավատի մասին ինչ-որ բան ասել, դեռ մի բան էլ՝ զազրախոսել Վեհափառի ու Եկեղեցու սրբազանների հասցեին:

Ու նորից՝ ախր, ով ինչից է խոսում:

Նիկոլ Փաշինյանն այնքան աղետ ու ողբերգություն է բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին, որ արդեն պետք է մի 15 անգամ պաշտոնալույծ լիներ:

Ավելին, ինքն արդեն որոշակիորեն լեգիտիմալույծ է եղել: Ու դա ակնհայտ երևաց նաև անցած կիրակի Հովհաննավանքում: Արդեն եվրոպական գործիչներն էլ չեն թաքցնում, որ Փաշինյանը գործնականում ավտոկրատ է, մեկը, որ սոցցանցերում կարծիք հայտնելու համար 30-40 ոստիկանով հարձակվում է մեկ մարդու վրա: Ստացվում է՝ լեգիտիմալույծ ավտոկրատ:

Մյուս կողմից՝ Փաշինյանի սատելիտներն էլ սկսել են Հայ առաքելական եկեղեցին համեմատել այլ կրոնական կազմակերպությունների հետ: Ասում են՝ ՀԱԵ-ն սովորական կրոնական կազմակերպություն է, ինչպես Հայաստանում գրանցված մյուսները: Դե, բարև ձեզ, ինչպես ասում են: Դա ևս կոպիտ վրիպում է: Հայ առաքելական եկեղեցին նաև սահմանադրորեն իր առանձնահատուկ դիրքն ու տեղը ունի: Այո, կարող են լինել և կան այլևայլ «կրոնական կազմակերպություններ», բայց նրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել մեր բազմադարյա եկեղեցու և ՀԱԵ ունեցած դերի ու նշանակության հետ:

Ու, ընդհանրապես, մի՛ շփոթեք ձեր խառնափնթոր ձվածեղն Աստծո շնորհի հետ: Պարզապես մի շփոթեք, որովհետև առանց այդ էլ մոլորվել եք ձեր գործած աններելի մեղքերի հորձանուտում։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ