Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Մեր ժողովուրդն անշարժ գույքը որպես ժամանակավոր կացարան չի դիտարկում

Մեր ժողովուրդն անշարժ գույքը որպես ժամանակավոր կացարան չի դիտարկում
02.11.2025 | 17:19

Անշարժ գույքի վաճառքի գովազդային հոլովակները օր-օրի ավելանում են։

Դատելով հոլովակներից՝ վաճառվող բնակարանները, առանձնատները և կոմերցիոն օբյեկտները բավականին թարմ են, ժամանակակից ոճով ու հիմնովին վերանորոգված։ Երևում է, որ վաճառողները գույքի վրա ներդրումներ են կատարել երկարաժամկետ օգտագործման, ոչ թե «առնել-ծախելու» նպատակով։

Առհասարակ, անշարժ գույքը մարդիկ վաճառում են մի քանի էական պատճառներով. Կա՛մ բնակության վայրն են փոխում` երկրի ներսում ու դրսում, ընտանեկան պայմաններից ելնելով, ավելի մեծ կամ փոքր մակերեսով գույք են փնտրում, կա՛մ փողի կարիք կա և այլն:

Մեր ժողովուրդը անշարժ գույքը որպես ժամանակավոր կացարան չի դիտարկում, ավելի հեռահար, ֆունդամենտալ ծրագրերով է գույք ձեռք բերում։

Գովազդներից նաև ենթադրում եմ, որ վաճառվող գույքը ոչ թե «հին սերնդի» մարդկանց է պատկանում, այլ սա նոր սերնդի ոճն է, սերունդ, որ փող է աշխատել վերջին 8-10 տարում։

Այս գովազդի տարափը դիտելիս՝ մի քանի ամիս է փորձում եմ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում երկրում։

Գործ ունենք միջին ու միջինից բարձր խավի արտագաղթի՞, հիպոթեքային կամ ավելի մեծ տնտեսական ճգնաժամի սկզբի՞, թե՞ այլ պատճառների հետ։

Առանձնատների գովազդները դիտելիս՝ գալիս եմ այն եզրակացության, որ մեր ժողովուրդը այդպես էլ պլանավորել չսովորեց։ Նախ, տեղադիրք ընտրել չգիտե, որտեղ ասես, ինչ դիրքով ասես կարող է դղյակ կառուցել, շրջակա ենթակառուցվածքների առկայությունը, շրջապատի էկոհամակարգն ու բնությունը կարևոր չեն։ Կարող են ծախսել միլիոններ, կառուցել մեծ տներ, հետո նոր հասկանալ, որ այդ մեծ դատարկությունը կյանքով լցնել հնարավոր չէ։ Սա հենց այնպես, հարցի այլ կողմն է։ Այն, որ մենք ճարտարապետությունից ու քաղաքաշինությունից շատ հեռու ենք, դա գաղտնիք չէ, մեր երկրի ճարտարապետական դեմքը Սովետից հետո միայն անճոռնիանում է, սա պետական խնդիր է, անհատներին այս հարցում մեղադրել չարժե։

Հետաքրքիր են նաև գործող բիզնեսների, կոմերցիոն գույքի վաճառքի շուկայում տեղի ունեցող շարժի պատճառները, դրանք միանշանակ փոխկապակցված են վերոնշյալ հարցերի հետ, որոնք վերաբերում են բնակարաններին ու առանձնատներին:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պրոցեսների հետ գործ ունենք, ինչո՞վ են պայմանավորված մեծաքանակ վաճառքի առաջարկները։ Թե՞ պարզապես գործ ունենք շուկայի վերադասավորման հետ:

Արա Արայան

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ

¿Â½Ã¯Â¿Â½Ã¯Â¿Â½ O��/1337857862" rel="nofollow">Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 03.11.2025