Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը պատերազմին պատրաստ լինելն է

Պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը պատերազմին պատրաստ լինելն է
13.10.2024 | 13:17

Իրավաբանական տեսությունն ասում է` օրենքի չիմացությունը մարդուն չի ազատում պատասխանատվությունից։ Այսինքն, եթե դու հանցանք ես գործել, չիմանալով, որ օրենքով դա հանցանք է, չես կարող ազատվել պատժից։

Նույնկերպ, եթե դու գերադասում ես գլուխդ ավազի մեջ թաքցնել ու հույս ունենալ, թե թշնամու նպատակների մասին չիմանալով, կանխում ես պատերազմը, ապա ոչ միայն չես խանգարում թշնամուն, այլև քո անգործությամբ ստեղծում ես պայմաններ, որ թշնամին ավելի արագ հասնի հաջողության։

Մեր հանրության մեջ տարածված է մի ամոթալի մտածողություն, որ եթե չխոսենք պատերազմի վտանգի մասին, պատերազմ չի լինի, իսկ երբ ամեն դեպքում լինում է այդ պատերազմը, մարդկանց մի մեծ զանգված մեղադրում է խոսողներին ու զգոնության կոչ անողներին, բանակը զինողներին, իբր թե՝ էնքան ասaցին, որ եղավ պատերազմը։

Իրականում պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը պատերազմին պատրաստ լինելն է, զինվելը, ուժեղանալը, ժողովրդի մեջ վախի ու խուճապի բացառումը։ Միայն այդ դեպքում թշնամին ավելի երկար կմտածի՝ սկսե՞լ պատերազմ, թե՞ ամեն դեպքում բանակցել, հաշվի առնելով, որ հակառակ կողմի զորքը ուժեղ է, պաշտպանված, ժողովուրդն էլ հիստերիայի մեջ չի ընկնում պատերազմի անունը լսելիս։

Փոխեք ձեր մտքերը։ Առաջին հերթին ուժեղ եղեք հոգեպես։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6292

Մեկնաբանություններ