-
10.10.2013|
23:40
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախումբն այսօր կրթահամալիրի Մեդիակենտրոնում հանդես եկավ գալա-համերգով` կրթահամալիրում հայտարարված «Կոմիտասյան օրեր» կրթական նախագծի ամփոփ ծրագրով` Կոմիտասի երգացանկով: Երգչախումբը հիմնադրել և ղեկավարում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հարություն Թոփիկյանը:
-
10.10.2013|
16:54
2013 թ. գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց կանադացի Էլիս Մունրոյին` փոքր արձակի համար: Տիկին Մունրոն կստանա 8 միլիոն նորվեգական կրոն (1,2 միլիոն ԱՄՆ դոլար): Էլիս Մունրոն նովելագիր է, 2009-ի Բուքերի մրցանակի դափնեկիր: Ամերիկացի քննադատները նրան անվանել են հյուսիսամերիկացի Չեխով:
-
07.10.2013|
11:56
Հոբոյը, որպես կանոն, պատրաստում են աֆրիկյան գրենադինի սև փայտից։ «Շարական» համույթի հոբոյահար Ռուբեն Չաքրյանը, ունենալով դուդուկի օրինակը, որոշեց հոբոյ պատրաստել ծիրանենու փայտից։ Սա աշխարհում միակ օրինակն է։
-
27.09.2013|
11:25
Սեպտեմբերի 26-ին, կյանքի 76-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանը:
-
27.09.2013|
11:22
Սեպտեմբերի 26-ին, կյանքի 84-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, դերասան Սոս Սարգսյանը:
-
26.09.2013|
16:39
Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ցուցահանդես` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, դիմանկարի վարպետ, գեղանկարիչ ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ 150-ամյա հոբելյանին: Ներկայացվելու են նկարչի ուսանողական տարիների աշխատանքները, դիմանկարներ, բնանկարներ:
-
26.09.2013|
12:39
Երևանի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային կինոյի մրցութային ծրագրում առաջին մրցանակի արժանացած Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը ԱՊՀ և մերձբալթյան երկրների «Կինոշոկ» կինոփառատոնում ստացել է երկու պատվավոր մրցանակ` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատոր» անվանակարգերում:
-
20.09.2013|
13:00
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 7-ը Երևանում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը կներկայացնի հայ կերպարվեստի 80-ական թվականների ակնառու ներկայացուցիչ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի հետահայաց ցուցահանդեսը:
-
20.09.2013|
11:18
Ջերարդ Լևոն Գաֆէսճեանը բացառիկ անձնավորություն էր: Ծնված լինելով Նյու Յորքում 1925 թվականի ապրիլի 26-ին հայ գաղթականների ընտանիքում՝ նա մասնակցել է պատերազմի, փրկել է պատմական նշանակության կարուսել և հիմնադրել է հոյակապ արվեստի կենտրոն իր նախնիների հայրենիքում՝ Հայաստանում:
-
19.09.2013|
22:29
Կոմիտասի անվան պանթեոնում այսօր բացվեց հայ մեծանուն դիրիժոր ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ կիսանդրին: Ներկա էին հարազատները, քիչ թվով արվեստագետներ: Քաղաքական այրերից նկատեցի միայն Րաֆֆի Հովհաննիսյանին: