Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Սամվել Կարապետյանը՝ Ռուսական ՈՒղղափառ Եկեղեցու (ՌՈՒԵ) բարերար

Սամվել Կարապետյանը՝ Ռուսական ՈՒղղափառ Եկեղեցու (ՌՈՒԵ) բարերար
12.07.2025 | 10:36

Շիրվանզադեն 1911 թ․ Ալեքսանդր Մանթաշյանցի մասին այսպիսի տողեր է գրել․ «Նրա բարերարութիւնը կրում էր բուն քրիստոնէութեան դրոշմ – տուէք այնպէս, որ աջ ձեռը տալիս ձախը չիմանայ։

Հրապարակօրէն յայտնի է նրա արած բարի գործերի հազիւ մի մասը։ Անթիւ, անհամար են անյայտները։

Տալիս էր առանց խտրութեան, առանց հաւատաքննութեան։ Տալիս էր, որովհետև դա նրա հոգու պահանջն էր, սրտի կարիքը»։

Ըստ իս, այս խոսքերը լիուլի վերաբերում են նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Այժմ կանդրադառնամ նրա բարերարության մի հատվածի, որին հայերեն աղբյուրներում գրեթե բացակայում է որևէ հիշատակում։

Տիար Ս․ Կարապետյանը, լինելով նաև ՌԴ քաղաքացի, ունի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ձեռնարկատեր» (2001) կոչում, պարգևատրվել է Ռուսաստանի նախագահի անվանական ժամացույցով (2003), արժանացել «Տարվա մարդ – 2011» ազգային մրցանակի դափնեկրի տիտղոսի՝ Ռուսաստանի շրջանների տնտեսական և մշակութային զարգացման համար։

Սակայն նա զգալի նվիրատվություններ է մատուցել ՌՈՒ Եկեղեցուն։

Այսպես, 2001 թ․ վերականգնել է Կալուգայի մարզի Մալոյարոսլավեցի շրջանի Նեդելնոյե գյուղի եկեղեցին և նույն թվականին պարգևատրվել Սուրբ բարեպաշտ իշխան Դանիիլ Մոսկովյանի II աստիճանի շքանշանով (ՌՈՒԵ)։

2012 թ․ Կրոնշտադտի հանուն Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ծովային տաճարի վերականգնման գործում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվել է «Փառք և Պատիվ» II աստիճանի շքանշանով (ՌՈՒԵ) և ՌԴ նախագահի պատվոգրով։

2015 թ․ Դուբրովկայում հանուն Սուրբ լուսավորիչներ առաքելապատիվ Մեֆոդիի և Կիրիլի տաճարի շինարարության գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է Սուրբ բարեպաշտ իշխան Դանիիլ Մոսկովյանի III աստիճանի շքանշանով (ՌՈՒԵ)։

Հիմա, երբ արժանապատիվ հայորդին կալանավորված է Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելու մտադրության համար, Ռուս Ուղղափառ քույր-եկեղեցին որևէ ասելիք կամ գոնե մխիթարական խոսք չունի՞։

Ինչու՞։

Որովհետև կրոնը հնուց ի վեր վերածվել է քաղաքական գործոնի։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 36841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ