«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.10.2012 | 11:31

Արդ, ո՛վ տունդ Հակոբի, եկե՛ք քայլենք Տիրոջ լույսի մեջ։ Նա երես դարձրեց իր ժողովրդից` Հակոբի տնից, որովհետև նրանց երկիրը, ինչպես այլազգիներինը, առաջվա պես լցվեց կախարդներով, ու նրանք բազում այլազգի որդիներ ունեցան։ Նրանց երկիրը լցվեց ոսկով ու արծաթով, նրանց գանձերին թիվ չկար. նրանց երկիրը լցվեց երիվարներով, նրանց ռազմակառքերին թիվ չկար։ Նրանց երկիրը լցվեց իրենց իսկ ձեռքերով կերտված գարշելի կուռքերով, և նրանք երկրպագեցին նրա՛նց, որ իրենց մատներն էին ստեղծել։
Եսայու մարգարեություն 2. 5-8

Դիտվել է՝ 4121

Մեկնաբանություններ