«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դժոխք կլինի, եթե ՔՊ-ն մնա իշխանության

Դժոխք կլինի, եթե ՔՊ-ն մնա իշխանության
23.05.2026 | 13:01

Աստված չանի, եթե համատարած կեղծիքներով, արտակարգ դրություն մտցնելով կամ մի այլ կերպ ՔՊ-ն մնա իշխանության: Հայաստանը կդառնա իսկական դժոխք:

Առաջնահերթ՝ Ադրբեջանին կհանձնեն անկլավները, խիստ դժվարացնելով Հայաստանի կապը երկրի հարավի, Իջևանի կապը՝ Բերդի ու Նոյեմբերյանի հետ։ Հանրաքվեի կդնեն Իլհամ Ալիևի սրտի սահմանադրությունը, «Արևմտյան Ադրբեջան կվերադառնան 300 հազար ադրբեջանցիներ», ադրբեջանցիները Հայաստանում կունենան իրենց դատարանները, ոստիկանությունը, ադրբեջաներենը Հայաստանում կհռչակվի 2-րդ պետական լեզու։ «Իրական Հայաստանը» կդառնա «Արևմտյան Ադրբեջան»։ Հայաստանի պետական պարտքը կսարքեն ավելի քան 20 միլիարդ դոլար, բանտերը կլցնեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը թթու խոսք ասածներով, Հայաստանից, հատկապես՝ սահմանագոտուց, զանգվածային արտագաղթ կլինի։

Սա է լինելու, եթե հունիսի 7-ին քվեարկությամբ հողատու, ադրբեջանաթուրքական շահերը սպասարկողներին չհեռացնենք իշխանությունից: Սրա համար են Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, քաղաքապետեր ընկել դռնեդուռ, մարդկանցից քվեներ են խնդրում, որ Հայաստան պետությունը սարքեն մեր դարավոր թշնամիների գաղութը։

Չի՛ ստացվելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4493

Մեկնաբանություններ

ույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 24.06.2026