«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Երբ քաղաքացին հրաժարվում է ընտրելուց, նա իրականում հրաժարվում է իր բաժին ազդեցությունից

Երբ քաղաքացին հրաժարվում է ընտրելուց, նա իրականում հրաժարվում է իր բաժին ազդեցությունից
07.06.2026 | 12:27

Կան օրեր, որոնք անցնում են և մոռացվում։

Եվ կան օրեր, որոնց մասին տարիներ անց ժողովուրդները հարցնում են իրենք իրենց․ «Իսկ ես այդ օրը որտե՞ղ էի։ Ի՞նչ արեցի։ Մասնակցեցի՞, թե՞ մնացի կողքից դիտողի դերում»։

Այսօր այդպիսի օր է։

Պետությունը վերացական գաղափար չէ։ Այն մեր հավաքական կամքի, մեր պատասխանատվության և մեր ընտրությունների արդյունքն է։

Երբ քաղաքացին հրաժարվում է ընտրելուց, նա իրականում հրաժարվում է իր բաժին ազդեցությունից։ Իսկ երբ միլիոնավոր մարդիկ հրաժարվում են այդ ազդեցությունից, ազգերը կորցնում են իրենց ճակատագիրը սեփական ձեռքերով կերտելու կարողությունը։

Այսօր մենք ընտրում ենք ոչ միայն ներկան, այլև վաղվա օրը։

Ուստի, անկախ ամեն ինչից, անկախ հիասթափություններից, անկախ դժվարություններից ու կասկածներից՝ գնա՛ ընտրության։

Որովհետև վաղվա Հայաստանի մասին խոսելու բարոյական իրավունքը նախ և առաջ պատկանում է այն մարդուն, որը այսօր կատարել է իր քաղաքացիական պարտքը։

Գնա՛ ընտրության, սիրելի՛ հայրենակից։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 192

Մեկնաբանություններ