ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Եվրոպական համայնքի երկրները եկան Հայաստան

Եվրոպական համայնքի երկրները եկան Հայաստան
05.05.2026 | 11:03

Նայելով երկրների ցանկը, հիշեցի Բեռլինի Կոնգրեսը։

Այս բոլոր երկրները, ժամանակին լռում էին Հայոց ցեողասպանության ժամանակ, ոմանք, ինչպես Ֆրանսիան զենքերը հանձնելով թուրքին, օգնեցին Կիլիկիայի հայերի ցեղասպանությանը և հայաթափմանը, հետո էլ քար լռությամբ հետևցին Արցախի 2020 թվականի պատերազմին, հետո էլ Արցախի հայաթափման քավորը դարձան։

Նույնն է Անգլիայի պարագայում, ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանը թշնամա իր դաշնակիցների հետ, և բարեկամանա իր դահիճի հետ։

Նույնն է Ուկրաինայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի, և այլոց պարագայում, մեկը մի քիչ շատ մյուսը մի քիչ նվազ․․․

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ․Գ․

Սա լոկ փաստերի արձանագրություն է։ Մնացածը կապիկություն է, որը կկատարվի Հայաստանում և հայությունը կամ դիտորդի դերակատարում կունենա, կամ կփորձի իր ճակատագիրը վերցնել իր ձեռքը։

Դիտվել է՝ 2856

Մեկնաբանություններ