ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Փաշինյանն իրեն մի օր կառավարություն է հռչակում, վաղը կաթողիկոս կհռչակի, մի օր էլ կհոգնի ու կալանավոր կհռչակի

Փաշինյանն իրեն մի օր կառավարություն է հռչակում, վաղը կաթողիկոս կհռչակի, մի օր էլ կհոգնի ու կալանավոր կհռչակի
26.10.2025 | 13:17

Իշխանությունն ընդամենը համեստություն է դրսևորել և կիրակնօրյա պատարագի օրը միայն Արագածոտնի թեմի հոգևորականներին քննչական հրավիրել:

Կարող էր, չէ՞, միանգամից բոլորին, առանց քննչական հրավիրելու, «պարելով» տներից հավաքել` մոմավաճառից մինչև բարձրաստիճան հոգևորականներ, ԱԺ-ի արտահերթ նիստով դատեր ու ճանապարհեր գաղութներ:

Բայց չի արել, դրա փոխարեն ընդամենը մարդուն արատավորող գործողություններ է արել, հետո չարչարվել տելեգրամ կանալ բացել, հետո իրենց քարոզչական միջոցներով տարածել:

Մի խոսքով` պատվերին մուննաթ:

Իսկ օրենքներն ու Սահմանադրությունը ի՞նչ կապ ունեն իշխանության հետ, դա իրենց հո չի՞ վերաբերվում, դա գրվել է սովորական մահկանացուներիս համար, իսկ իրենք վեր են ամեն ինչից:

Փաշինյանն իրեն մի օր կառավարություն է հռչակում, վաղը կաթողիկոս կհռչակի, մի օր էլ կհոգնի ու կալանավոր կհռչակի:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ