Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Իտալիայում խորհրդավոր վիրուսային վարակի պատճառով մի քանի օրում 14 մարդ է մահացել

Իտալիայում խորհրդավոր վիրուսային վարակի պատճառով մի քանի օրում 14 մարդ է մահացել
15.01.2026 | 12:11

Մահվան անոմալ ալիքը ցնցել է իտալական քաղաքը: 2026թ. առաջին օրերին Իտալիայի Կաստիլիոն- Ֆիորենտինո փոքրիկ քաղաքը (կոմունան) բախվել է մահացության կտրուկ աճի հետ, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել տեղական իշխանությունների շրջանում:

Այն տպավորությունն է, որ նշված բնակավայրում բարձր մահացությամբ հատկանշվող ու խիստ վտանգավոր վիրուսային վարակի բռնկում է սկսվել։ 2026թ. առաջին 10 օրվա ընթացքում արդեն մահացել է համայնքի 14 բնակիչ, ընդ որում, մի շարք մահացածների մոտ գրիպ հիշեցնող նշաններ են նկատվել, ինչը հուշում է, որ պատճառն ինչ-որ վիրուսային վարակ է: Տեղեկություններ են ստացվել նաև հարակից բնակավայրերում նման դեպքերի մասին, ինչն իրավիճակը դարձնում է էլ ավելի տագնապալի:

Ինչպես տեղեկացրել է «Аргументы и факты»– ին, տագնապալի իրավիճակ է ստեղծվել Կաստիլիոն- Ֆիորենտինո քաղաքում (Արեցցոյի մարզ, Տոսկանայի տարածաշրջան), որտեղ ապրում է ընդամենը 12 000 մարդ: Մահացածների տարիքը տարբեր է։ Քաղաքի ծիսական ծառայություններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ, սգո սրահներում հերթեր են գոյացել։

Կաստիլիոն- Ֆիորենտինոյի քաղաքապետ Մարիո Անյելիի հայտարարության համաձայն, ով առաջինն է հայտնել տարօրինակ իրավիճակի մասին, նման բան չի նկատվել նույնիսկ COVID-19-ի համավարակի ժամանակ:

«Գերեզմանները մեկը մյուսի հետևից փորում են,- Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետը:- Մահացածներից ոմանք գրիպի նման ախտանիշներ են ունեցել։ Մի քանի մարդ մահացավ նրանց հայտնվելուց ընդամենը մի քանի օր անց: Սպասում եմ առողջապահական մարմինների պատասխանին»:

Անյելին ընդգծել է, որ, իր ունեցած տեղեկությունների համաձայն, նման բան միայն Կաստիլիոն- Ֆիորենտինոյում չէ, որ տեղի է ունենում: Քաղաքապետի հրապարակած տեղեկատվությունը հաստատում են սոցցանցի օգտատերերը.

«Անցյալ շաբաթ իմ քաղաքում կյանքից հեռացան իմ երկու ընկերները՝ 54 և 55 տարեկան,- գրել է սոցցանցի օգտատերերից Դանիել Ռոսսին։ Կաստիլիոն- Ֆիորենտինոն միակ քաղաքապետարանը չէ, որտեղ ինչ-որ անսովոր բան է տեղի ունենում»:

Դաշնային իշխանությունների պաշտոնական մեկնաբանություններն առայժմ բացակայում են: Սպասվում է, որ տարածաշրջանային սանիտարական ծառայությունից բժիշկների ժամանումը Կաստիլիոն- Ֆիորենտինո՝ հետաքննություն անցկացնելու համար:

«Շաբաթն իսկապես դժոխային էր,- Life.ru-ի փոխանցմամբ , հայտարարել է Անյելին:- Նույնիսկ համաճարակային տարում չկար այնպիսի բան, որ գերեզմանները մեկը մյուսի հետևից փորեին, իսկ հրաժեշտի սրահներում հերթ կանգնեին»։

Քաղաքի ղեկավարը հայտնել է, որ մահացածների մեծ մասը 60-90 տարեկան են եղել։ Ընդ որում, նա նշել է, որ տարեց բնակիչների զգալի մասը մինչ այդ լուրջ հիվանդություններ չի ունեցել։ Միայն մի քանիսի մոտ է ավելի վաղ քաղցկեղ ախտորոշվել։

Ինչպես գրել է նա Facebook-ի իր էջում, մահվան նման քանակը դուրս է նորմայի սահմաններից՝ նկատի ունենալով, որ ողջ 2025թ. ընթացքում համայնքում մահացել է 133 մարդ։ Ակնհայտ է, որ մահացության հաճախականությունը յուրաքանչյուր 3 օրում մեկ դեպքից բարձրացել է մինչև օրական 1-ից ավելի դեպքի։

Քաղաքապետը նաև հայտնել է հարևան համայնքներում հոսպիտալացումների թվի ավելացման մասին, բայց դա կապել է սեզոնային գրիպի համաճարակի և եղանակի կտրուկ սառեցման հետ, թեև դեռ հայտնի չէ՝ գրիպի՞ հետևանքով են մարդիկ հոսպիտալացվել, թե մեկ այլ վիրուսային վարակի: Նրա խոսքով՝ հունվարի 10-ից հետո Կաստիլիոն- Ֆիորենտինոյում նոր մահեր չեն գրանցվել։

Տարածաշրջանային սանիտարական ծառայությունն ուշադրություն է դարձրել մահացության վիճակագրությանը, սակայն հրաժարվել է մեկնաբանել հնարավոր պատճառները: Քաղաքապետի հայտարարությունը Տոսկանայի հանգիստ անկյունը տխրահռչակ է դարձրել ամբողջ աշխարհում: Վիճակագրությունը վկայում է, որ կորոնավիրուսային համավարակի գագաթնակետին (ամբողջ 2020-ի համար) քաղաքում մահացել է 157 մարդ, անցյալ տարի՝ 133: Ստացվում է, որ հիմա մահը հավաքել է «քովիդ»-ի հունձքի գրեթե 10 տոկոսը…

«Ես միշտ փորձում եմ անձամբ մասնակցել հուղարկավորությանը, որպեսզի աջակցեմ ընտանիքներին,- «La Repubblica» թերթին տված հարցազրույցում ասել է քաղաքապետը:- Այս օրերին ես փորձում էի լինել ամենուր, բայց պարզվեց, որ դա անհնարին խնդիր է: «Միզերիկորդիա» մատուռի չորս տեղերը, որտեղ ցուցադրվում են դագաղները, զբաղված էին, ևս երկու մարմին սպասում էին դիակառքի մեջ: Որոշ ընտանիքներ ստիպված են եղել հերթ կանգնել, որպեսզի սգո սրահներ կազմակերպվեն հարազատին հրաժեշտ տալու համար»:

Անյելին հավելել է, որ իր 12 տարվա աշխատանքի ընթացքում ինքը ստիպված չի եղել նման բանի բախվել նույնիսկ կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Կոմունայի իշխանությունները շարունակում են փոխգործակցությունը բժշկական կառույցների հետ։ Այս պահին դեռ հայտնի չէ, թե Կաստիլիոն- Ֆիորենտինոյում արձանագրվածը գրիպի կամ կորոնավիրուսային հիվանդության ինչ-որ նոր տարատեսա՞կ է, թե բոլորովին նոր վիրուսային վարակի հետևանք… Տեղական իշխանությունները հույս ունեն, որ իրավիճակը կկայունանա մոտ ժամանակներս և չի վերաճի մասշտաբային, անվերահսկելի ճգնաժամի:

Ավելի վաղ, ինչպես տեղեկացրել է «Baza»-ն, Ռուսաստանում ագրեսիվ A տիպի գրիպով վարակվածների թվի կտրուկ աճ է գրանցվել: «Вечерняя Москва»–ի փոխանցմամբ, պատվաստումը միշտ չէ, որ օգնում է մուտացիայի ենթարկված շտամին, և հիվանդությունն արդեն ստացել է «հնգօրյա» մականունը՝ բարձր ջերմության և ծանր ընթացքի պատճառով:

Նշվել է, որ հիվանդների մոտ ջերմաստիճանը պահպանվում է 38-40 աստիճանի մակարդակում և ուղեկցվում է մարմնի ուժեղ ցավերով, հիվանդության նկատմամբ դեղերի ազդեցությունը թույլ է: Հիվանդների խոսքով՝ հիվանդությունը սրընթաց է զարգանում. մեծահասակները «ընկնում» են մի քանի ժամում, իսկ երեխաները՝ 15-30 րոպեում: Նրանց մոտ կտրուկ թուլություն է առաջանում, աչքերը կարմրում են, սկսվում մարմնի ցավեր։ Բժիշկները խոսում են 2-5 տարեկան երեխաների շրջանում դեպքերի աճի մասին: Ռիսկի խմբում են նաև մի քանի հիվանդություն ունեցողները, դիաբետիկները և իմունային անբավարարություն ունեցող մարդիկ:

Այս ձմռանը խոզի և Հոնկոնգյան գրիպի A շտամները միաժամանակ շրջանառվում են: «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ մեկ շաբաթվա ընթացքում հիվանդների թիվը կրկնապատկվել է, իսկ սուր շնչառական վիրուսային վարակների և գրիպի շեմի գերազանցումը նկատվել է 8 մարզերում: Գրիպը հատկապես վտանգավոր է տարեցների համար՝ թոքաբորբի վտանգի պատճառով։

Նոյեմբերի 28-ին լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ թռչնագրիպի վիրուսը կարող է ավելի վտանգավոր համաճարակ առաջացնել, քան COVID-19-ը: Գիտնականների տվյալներով՝ վերջին տարիներին այդ վարակը հանգեցրել է հարյուր միլիոնավոր թռչունների զանգվածային ոչնչացման, սննդամթերքի մատակարարման շղթաների խախտման և գների բարձրացման, սակայն մարդու վարակման դեպքերը նախկինի պես դեռ հազվադեպ են:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան վերջերս հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է նոր համաճարակների, որոնք ավելի սարսափելի են, քան կորոնավիրուսայինը: Նա նշել է, որ համավարակի փորձը թույլ է տվել համակարգային դասեր քաղել բնակչության պաշտպանության համար։ Նրա խոսքով՝ նոր սպառնալիքների դեպքում գերատեսչությունը կփորձի խուսափել խիստ սահմանափակումներից։ Պոպովան ընդգծել է, որ առաջնահերթությունը մնում է քաղաքացիների կյանքի և առողջության պահպանումը՝ տնտեսության համար նվազագույն ռիսկերով:

Ռուսաստանն իրականում պատրա՞ստ է նոր համաճարակների կամ համավարակների՝ չգիտենք, բայց Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) իշխանության պարագայում համոզված ենք, որ պատրաստ չէ Հայաստանը: Անցյալի դառը և խայտառակ փորձը, ինչպես նաև առողջապահության նախարարության և կառավարության համապատասխան պաշտոնյաների, նրանց թվում նաև հենց Նիկոլ հայադավի հանցավոր գործունեությունը, իսկ որոշ դեպքերում հանցավոր անգործությունը չեն կարող լավ բան հուշել նաև առաջիկա հնարավոր փորձությունների դեպքում:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ