ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ավելի քան 4000 դոլար՝ Եվայի նկարի համար

Ավելի քան 4000 դոլար՝ Եվայի նկարի համար
21.07.2026 | 13:05

Շարունակի՛ր ստեղծագործել, Եվա ջան, որովհետև արվեստի լեզուն միշտ ավելի երկար կյանք է ունենում, քան՝ գրաքննությունը, քան՝ Հայրենիք ուրացող հայրենադավ գործիչների քաղաքական կյանքը:

Ավելի քան 4000 դոլար՝ Եվայի նկարի համար:

10-ամյա Եվայի՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի նկարը ցուցադրությունից հեռացնելու դեպքը հանրային լայն քննարկման է արժանացել։ Երեխայի նկարի համար աճուրդ է նախաձեռնվել, առաջարկված արժեքն արդեն հասել է 4400 դոլարի։

Օրեր առաջ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում, գլխավոր ուրացողի և Նժդեհին ֆաշիստ անվանող ԿԳՄՍ նախարարի ցուցումով, ցուցադրությունից հեռացվել էր 10-ամյա երեխայի՝ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը։

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 4876

Մեկնաբանություններ