Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Հավատքը հայրենիքի հիմքն է. մի՛ հանձնիր հոգևոր սահմանդ

Հավատքը հայրենիքի հիմքն է. մի՛ հանձնիր հոգևոր սահմանդ
24.09.2026 | 21:05

Պետական մեքենան և վարչական ռեսուրսը հերթական անգամ գործի են դրվել՝ հարձակման ենթարկելու մեր ինքնության, հոգևոր անկախության և դարավոր դիմադրության միակ հիմնասյունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Հերթական «զեկույցներն» ու արհեստականորեն հորինված ճգնաժամային թեզերը ոչ այլ ինչ են, քան փորձ՝ շեղելու հանրության ուշադրությունը իրական, կործանարար մարտահրավերներից և պառակտելու այն առանցքը, որը միավորում է հայ ժողովրդին աշխարհով մեկ։

Եկեղեցու վրա գրոհելը նշանակում է հարվածել հայկականության կոդին և ազգային անվտանգության հիմքերին։ Պետական ատյանների կողմից հոգևոր կառույցի դեմ ուղղված արշավը ոչ թե «բարեփոխում» է, այլ բացահայտ ոտնձգություն հավատացյալների զգացմունքների նկատմամբ։

«Ճգնաժամի» մասին խոսույթը արհեստականորեն ստեղծված շղարշ է։ Իրական ճգնաժամը ոչ թե եկեղեցու ներսում է, այլ հանրային համերաշխությունը քանդելու և հասարակությանը մասնատելու իշխանական տենդի մեջ։

Անկախ ամեն ինչից, Հայ Առաքելական Եկեղեցին և նրա Վեհափառ Հայրապետը կանգնած են որպես հայ ժողովրդի հոգևոր պաշտպան։

Այսօր ավելի քան երբևէ պահանջվում է բանականության սթափություն և հոգևոր զգոնություն` թույլ չտալու, որ քաղաքական շահարկումները պառակտեն մեր հավատքն ու պատմական հիշողությունը։

Ժամանակն է կանգնելու Եկեղեցու կողքին՝ ոչ թե որպես առանձին անհատներ, այլ որպես միասնական Ազգ-Միասնություն, որի հոգևոր սահմանները անխախտ են։

Հավատքը մեր ուժն է, իսկ միասնությունը՝ մեր անպարտելիությունը։

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 2841

Մեկնաբանություններ