ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Լուսե սպասումների սեպտեմբեր

Լուսե սպասումների սեպտեմբեր
20.06.2024 | 15:27

Այս տարվա սեպտեմբերի սպասումն առանձնահատուկ է մեր հավատավոր ժողովրդի համար։

Տևական վերանորոգումից հետո լուսավոր դռներն է բացելուՍուրբ Էջմիածնի Մայր Տաճարը։

Բացումն այդ համընկնելու է սուրբ Մյուռոնօրհնեքի հետ։

Միանագամից երկու փառահեղ համընկնում, որը եթե ուղեկցվի և ժողովրդի հայրենատիրական ձգտումների իրականացմամբ, կլինի ոգու, կամքի կատարյալ հաղթահանդես։

Եվ ուրեմն չենք մոռանում՝ աշունը սկսում ենք Մայր Տաճարի դռների բացմամբ, Մայր Տաճարի զանգերի հոգեպարար երաժշտության ունկնդրումով։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ․Գ․

Մայր Տաճարի գծապատկերի հեղինակը իմ լավ ընկեր ու բարեկամ Լևոն Լաճիկյանն է։

Խոստովանեք, որ սիրով արված գործ է։ Արվեստական գործ։

Դիտվել է՝ 41240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ